Jump to content

Աննա Քենդրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Քենդրիկ
Anna Kendrick
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 9, 1985(1985-08-09)[1][2][3] (39 տարեկան)
ԾննդավայրՓորթլենդ, Մեն, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրթությունDeering High School? (2003), Բեյթս քոլեջ և Lincoln Middle School?
ԵրկերUp in the Air?, Կատարյալ ձայն, Մթնշաղ և Սքոթ Փիլիգրիմն ընդդեմ բոլորի
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի
Գործունեություն1998-այժմ
Պարգևներ և
մրցանակներ
 Anna Kendrick Վիքիպահեստում

Աննա Քենդրիկ (անգլ.՝ Anna Kendrick, օգոստոսի 9, 1985(1985-08-09)[1][2][3], Փորթլենդ, Մեն, ԱՄՆ[4])[6], ամերիկացի դերասանուհի և երգչուհի։ Աննան սկսել է իր կարիերան, երբ դեռ երեխա էր։ 1998 թվականին նա խաղացել է Դինա Լորդի դերում «Broadway»-ի «Բարձր հասարակություն» մյուզիքլում, որի համար նա նոմինացվել է Թոնի մրցանակի որպես մյուզիքլ ամենալավ գլխավոր դերասանուհի։ 2009 թվականին նա միջազգային հեղինակություն ձեռք բերեց «Օդում վերև» ֆիլմում Նատալի Քեների դերում խաղալուց հետո։ Այս ֆիլմի համար նա առաջադրվել է Բրիտանական ակադեմիայի ֆիլմերի մրցանակի, Ոսկե գլոբուսի, Էկրանային դերասանների մրցանակի և Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար։

Քենդրիկի այլ դերերից են Ֆրիտցի Վագները «Ճամբար»-ում, Ջեսիկա Սթենլին «Մթնշաղ. Նորալուսին»-ում, Սթեյսի Փիլգրիմը «Սքոթ Փիլգրիմը ընդդեմ աշխարհի»-ում, Բեկա Միտչելտ «Կատարյալ ձայն»-ում և «Կատարյալ ձայն 2»-ում, Ժանետը «Զգոնության վերջ»-ում և Սինդերելան «Անտառում»-ում։ Նա նաև խաղացել է Ջեյսոն Ռոբերտ Բրաունի «Վերջին հինգ տարիները» ֆիլմի ադապտացված տարբերակի մյուզիքլում։

Քենդրիկը ծնվել է Փորթլենդ, հաշվապահ Ջենիսի (նի Քուք) և պատմության ուսուցիչ Վիլիամ Քենրիկի, ով նույնպես աշխատում էր ֆինանսական ոլորտում, ընտանիքում[7]։ Մայրական կողմի պապիկը Ռոնալդն է, իսկ տատիկը Ռութ (նի Սմոլ) Քուկը (1918-2011)[8][9]։ Քենդրիկը ունի իրենից մեծ եղբայր՝ դերասան Մայքլ Քուք Քենդրիկը, ով խաղացել է 2000 թվականի «Looking for an Echo» ֆիլմում։ Աննան սովորել է Փորթլենդ գտնվող Դիրինգի ավագ դպրոցում[10]։

Քենդրիկը 2009 թվականի Տորոնտոյի միջազգային կինոյի փառատոն

1995–2007: Վաղ կարիերա, թատրոն, և «Մթնշաղ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քենդրիկը սկսել է իր կարիերան 10 տարեկանում։ Ծնողները օգնում էին նրան և հաճախ նրան տանում էին Փորթլենդ-ից Նյու Յորք լսումների համար։ Նրա առաջին նշանավոր դերը Դինահի դերն էր 1998 թվականի օգոստոսի «Broadway»-ի «Բարձր հասարակություն» մյուզիքլում, երբ Քենդրիկը դեռևս 12 տարեկան էր։ Նա այս ներկայացման համար վաստակեց Համաշխարհային թատրոնի մրցանակ և առաջադրվեց Թոնի մրցանակի և Դրամա դեսկի մրցանակի[11], Քենդրիկը նաև խաղացել է Ֆրեդրիկա Արմֆելդտի դերը Նյու Յոքր Սիթի օպերայում[12]։ Իսկ 2003 թվականին նրա ֆիլմային դեբյուտն էր՝ կատակերգական մյուզիքլ «Ճամբար»-ը[13]։

2007 թվականին նա խաղում է «Հրթիռային գիտություն» ֆիլմում Ջինի Ռայերսոնի դերը, ով ավագ դպրոցում արագ խոսելու առաջնության մասնակից է։ Քենդրիկը ասել է, որ այդ դերը շատ բարդ ու վախեցնող իրական ազգային ուսանողական առաջնության բանավեճը դիտելուց հետո։ Քենդրիկի ներկայացումը գովաբանվել է քննադատների կողմից, իսկ Քենդրիկը առաջադրվել է Անկախ մրցանակի որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի[14]։ Հետագայում, նրան հրավիրում են «Մթնշաղ»-ում Ջեսիկա Սթենլիի դերը խաղալու համար[15]։ Սակայն Քենդրիկը շուտով հիվանդանում է և չի կարողանում մասնակցել, սակայն նրան դեր է տրվում հաջորդ սեսիայի համար[16]։

2009–այժմ։ «Օդում վերև»

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քենդրիկը 2010 թվականին

Քենդրիկի թատրոնում երգելու փորձերը տվեցին նրան հնարավորություն նկարահանվելու «Մարկ Փիսի փորձը» ֆիլմում, որտեղ նա հանդես է գալիս որպես ավագ դպրոցի շրջանավարտ, ով ներգրավված է երաժշտական թատրոնում[13][17]։ Նա նաև խաղացել է 2009 թվականի «Մեկ ուրիշ տեղ» ֆիլմում, որտեղ նա խաղում է իր առաջին գլխավոր դերը[13] Գլխավոր դերը է խաղացել նաև ռեժիսոր Ջեյսոն Ռեյթմենի «Օդում վերև» ֆիլմում, որը հիմնված է Վոլթեր Քիրնի «Օդում վերև» նովելի վրա[18]։ «Օդում վերև» ֆիլմի դերի համար Կինոքննադատների ազգային խորհուրդը արժանացրել է նրան Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու կոչման[19]։ Բայց այս Քենդրիկը արժանացել է նոմինացիաների այլ մի շարք քննադատական պարգևների կողմից, ինչպիսիք են՝ Ոսկե գլոբուսը[20][21],, Օսկար։

Նա խաղացել է Ջեսիկա Սթենլիի դերը «Մթնշաղ. Խավարում» ֆիլմում։ Սցենարի հեղինակ Մելիսա Ռոզենբերգը մշակել է ավարտական ելույթի ճառ այդ հերոսի համար, ինչը նովելի մաս չէր կազմում[22]։ Քենդրիկը նաև նկարահանվել է Էդգար Ռայթի ադապտացրած «Սքոթ Փիլգրիմն ընդդեմ աշխարհի» ֆիլմում[23]։ Քենդրիկը խաղացել է Սթեյսի Փիլգրիմի դերը, ով գլխավոր հերոսի քույրն էր։ 2010 թվականին Քենդրիկը նկարահանվում է ԷլՍիԴի հնչյունային համակարգի «Փոու Փոու» երգի երաժշտական տեսահոլովակում[24]։ 2010 թվականի հոկտեմբերին նա մասնակցում է 2010 թվականի Մեխիկոյի թոփ հմայք մրցանակաբաշխությանը, որտեղ նա նվաճում է «Ամենալավ միջազգային դերասանուհի» մրցանակը[25]։

2011 թվականին նա նկարահանվում է դրամատիկական կատակերգությունում՝ «50/50» ֆիլմում։ Նա նաև խաղում է «Մթնշաղ. Լուսաբաց` Մաս 1»-ում Ջեսիկ Սթենլիի դերը։ 2012 թվականին նա խաղում է «Ինչ ակնկալել, երբ ակնկալում ես» ֆիլմում Ռոզիի դերը։ Նաև հնչյունավորել է Քորթնի հերոսին «ՊարաՆորման» անիմացիոն ֆիլմում[26]։ Քենդրիկը խաղացել է «Կատարյալ ձայն» ֆիլմում Բեկայի դերը, ով քոլեջի ըմբոստ ուսանողուհի է և, ունենալով լավ ձայն, ընդգրկվում է դպրոցի ակապպելլա խմբում։ Քենդրիկը նաև մասնակցում է ֆիլմի սաունդթրեքի ձայնագրմանը։ 2012 թվականին նա նկարահանվում է «Զգոնության վերջ» ոստիկանական դրամայում՝ խաղալով Ժանետի դերը, և «Միություն, որը դու պահում ես» քաղաքական թրիլերում։

2013 թվականին Քենդրիկը ձայնագրում է «Բաժակներ» երգը «Կատարյալ ձայն» ֆիլմի համար։ Այս երգը դառնում է Բիլբոարդի մեծահասակների փոփ երգերի շարքում երկրորդ հիթը։ Քենդրիկի SNL-ում հյուրընկալման դեբյուտը 2014 թվականի ապրիլի 5-ն էր Ֆարելի հետ[27]։

2014 թվականին Քենդրիկը նկարահանվում է «Վերջին հինգ տարիները» ֆիլմում, որի պրեմիերան տեղի է ունենում սեպտեմբերին Տորոնտոյի ֆիլմերի փառատոնի ժամանակ[28][29][30]։ Նա նաև նկարահանվում է «Շնորհավոր Սուրբ Ծնունդ», «Կյանք Բեթից հետո», «Ձայները» և «Տորթ» ֆիմերում։

2015 թվականին նա նկարահանվում է «Կատարյալ ձայն 2» ֆիլմում, որը «Կատարյալ ձայն»-ի շարունակությունն է։ Նա խաղում է Բեկա Միտչելի դերը։ Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում նախորդից երեք տարի հետո։ Քենդրիկը նաև խաղում է «Պեղում կրակի համար»-ում։

Քենդրիկը նկարահանվում է մի քանի ֆիլմերում, որոնք դեռևս հետարտադրությունում են կամ դեռ չեն հեռարձակվել։ Այդ ֆիլմերից են «Հոլարները», «Ստացի՛ր աշխատանք», «Պարոն Ռայթ» և

«Հաշվապահը»։ Քենդրիկը նաև պետք է խաղա Ռեբել Վիլսոնի հետ «Կատարյալ ձայն 3»-ում, որը պետք է հեռարձակվի 2017 թվականին[31]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Դեր Նշումներ
2003 Ճամբար Ֆրիտցի Վագներ
2007 Հրթիռային գիտություն Ջինի Ռայերսոն
2008 Մթնշաղ Ջեսիկա Սթենլի
2009 Մեկ ուրիշ տեղ Սառա
2009 Մարկ Փիսի փորձը Մեգ Բրիքմեն
2009 Մթնշաղ. Նորալուսին Ջեսիկա Սթենլի
2009 Օդում վերև՛' Նատալի Քեներ
2010 Մթնշաղ. Խավարում Ջեսիկա Սթենլի
2010 Սքոթ Փիլգրիմը ընդդեմ աշխարհի Սթեյսի Փիլգրիմ
2011 50/50 Քեթրին ՄակՔեյ
2011 Մթնշաղ. Լուսաբաց` Մաս 1 Ջեսիկա Սթենլի
2012 Ինչ ակնկալել, երբ դու ակնկալում ես Ռոսի Բրենան
2012 ՊարաՆորման Քորթնի Բեբքոք (հնչյունավորում)
2012 Զգոնության վերջ Ժանետ
2012 Կատարյալ ձայն Բեկա Միտչել
2012 Մթնշաղ. Լուսաբաց` Մաս 2 Ջեսիկա Սթենլի
2012 Միություն, որը դու պահում ես Դիանա
2013 Խմող ընկերները Ջիլ
2013 Ռեպտչր-Պալուզա Լինդսեյ Լեվիս
2014 Շնորհավոր Սուրբ Ծնունդ Ջենի
2014 Կյանք Բեթից հետո Էրիկա Վեքսլեր
2014 Ձայներ Լիզա
2014 Վերջին հինգ տարիները Քեթի Հայթ
2014 Տորթ Նինա
2014 Դեպի անտառները Սայնդերելա
2015 Պեղում կրակի համար[32] Ալիսիա
2015 Կատարյալ ձայն 2 Բեկա Միտչել
2015 Հոլարները Ռեբեկա
2015 Ստացի՛ր աշխատանք Ջիլիան Ստյուարտ
2015 Պարոն Ռայթ Մարթա
2016 Հարսանեկան տենդ Էլիս
2016 Տրոլներ Վարդ
2016 Հաշվապահը Դանա
2017 Սեղան №19 Էլոիզ ՄակԳարին
2017 Կատարյալ ձայն 3 Բեկա Միտչել («Բելլա»)
2018 Պարզ խնդրանք Սթեֆանի Սմոզերս

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Դեր Notes
2003 Քաղաքագլուխը Սեդի Վինթերհոլթեր Ֆիլմ
2007 Վիվա Լոֆլին Հոլլի Սերիա։ «Ինչ է ցանկանում կետը»
2009 Վախն ինքն իր հետ Շելբի Սերիա։ «Հոգու արկղը»
2012 Ընտանիքի մարդը Նորա (հնչյունավորում) Սերիա։ «Ներքին խնդիրներ»
2013 Կատակերգություն Բենգ, Բենգ Ինքն իրեն Սերիա։ «Աննա Քենդրիկը կրում է գծավոր վերնաշապիկ և մուգ կարմիր գույնի տաբատ»
2014 Շաբաթ օրվա ուրախ գիշերը Ինքն իրեն (հյուր) Սերիա։ «Աննա Քենդրիկ/Ֆարել Վիլյամս»[33]
Տարի Անվանում Դեր Նշումներ
1998 Բարձր հասարակություն Դինա Լորդ Սբ․ Ջեյմս թատրոն
2003 Մի քիչ գիշերային երաժշտություն Ֆրեդրիկա Արմֆելդտ Նյու Յորքի օպերա

Երաժշտական տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Կատարող
2010 «Փոու Փոու» ԷլՍիԴի հնչյունային համակարգ
2012 «Ամեն դեպքում արա՛ այն» Բեն Ֆոլդս Ֆայֆ
2013 «Բաժակների երգը» Ինքն իրեն

Սկավառագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում Տարի Դիրքը աղյուսակներում Հավաստագրեր Ալբոմ
US AUS AUT CAN IRE NZ UK
«Բաժակների երգը» 2013 6 44 75 12 26 26 71
  • RIAA: 3× պլատին[34]
  • ARIA: պլատին[35]
  • RMNZ: ոսկի
«Կատարյալ ձայն» ֆիլմի սաունդթրեք

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 https://www.imdb.com/name/nm0447695/bio
  5. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  6. Rahman, Ray (2013 թ․ օգոստոսի 9). «Monitor». Entertainment Weekly. No. 1271. էջ 22. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  7. «Classic-era Hollywood has always been Anna Kendrick's inspiration». The Sydney Morning Herald. 2012 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2013 թ․ հունիսի 10-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. http://obituaries.pressherald.com/obituaries/mainetoday-pressherald/obituary.aspx?n=ruth-cooke-small&pid=154454832. Retrieved 11/23/14
  9. Hughes, Jason (2011 թ․ սեպտեմբերի 20). «Anna Kendrick Talks About an Awkward Compliment, on 'Chelsea Lately' (VIDEO)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 10-ին.
  10. Pacheco, Patrick. «Portland Native Anna Kendrick Charms Hollywood». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 15-ին.
  11. O'Neil, Tom (2009 թ․ հունիսի 4). «'Billy Elliot' boys share record-breaking lead actor Tony Award win». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  12. «2003 New York City Opera Production». sondheimguide.com. Վերցված է 2013 թ․ հունիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  13. 13,0 13,1 13,2 Chang, Justin (2007 թ․ հոկտեմբերի 19). «10 Actors to Watch: Anna Kendrick». Variety. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 1-ին.
  14. Independent Spirit Awards .«Blanchett nominated for Spirit Award for Dylan role». ABC News. 2007 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2008 թ․ ապրիլի 5-ին.
  15. Carroll, Larry (2008 թ․ մարտի 11). «'Twilight' Co-Star Anna Kendrick Braces Herself For Buzz Bigger Than 'Harry Potter'». MTV News. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 1-ին.
  16. Carroll, Larry (2008 թ․ հոկտեմբերի 21). «'Twilight' Tuesday: Anna Kendrick Says It Was 'Easy To Get Googly Eyed' At Robert Pattinson». MTV News. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 1-ին.
  17. Davis, Erik (2007 թ․ ապրիլի 13). «Ben Stiller Taps Newcomer Anna Kendrick As 'Marc Pease Experience' Co-Star». Cinematical. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 5-ին.
  18. Sperling, Nicole (2008 թ․ նոյեմբերի 19). «'Twilight' scene-stealer Anna Kendrick to costar opposite George Clooney». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  19. «National Board of Review of Motion Pictures :: Awards». Nbrmp.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 3-ին.
  20. «HFPA-Nominations and Winners». Goldenglobes.org. 2010 թ․ հունվարի 14. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 3-ին.
  21. «The 16th Annual Screen Actors Guild Awards». Sagawards.org. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  22. Debruge, Peter (2010 թ․ հունիսի 27). «The Twilight Saga: Eclipse Movie Review». Variety.(չաշխատող հղում)
  23. Borys Kit (2009 թ․ հունվարի 20). «Chris Evans, Brandon Routh join 'Pilgrim' pic». The Hollywood Reporter. Վերցված է 2009 թ․ հունվարի 4-ին.
  24. Warner, Kara (2010 թ․ հոկտեմբերի 19). «Anna Kendrick Grooves in LCD Soundsystem's 'Pow Pow' Video». MTV. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  25. «Anna Kendrick Attends The Top Glamour Awards in Mexico!». eclipsemovie.org. 2010 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 4-ին.
  26. Kilday, Gregg (2011 թ․ մայիսի 4). «'Coraline' Team Back for Animated Film 'ParaNorman'». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 4-ին.
  27. Ng, Philiana (2014 թ․ մարտի 19). «Seth Rogen, Anna Kendrick and Pharrell Set for 'SNL'». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ մարտի 20-ին.
  28. «"The Last Five Years" Film, With Jeremy Jordan and Anna Kendrick, Will Premiere at TIFF». Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.
  29. «Anna Kendrick Joins 'The Voices'». 2013 թ․ մայիսի 10. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
  30. «Careful the Things You Say, Sondheim! Composer Reveals Key Plot Changes for into the Woods Film». 2014 թ․ հունիսի 18. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.(չաշխատող հղում)
  31. «Anna Kendrick And Rebel Wilson To Return For 'Pitch Perfect 3'». Huffingtonpost. 2015 թ․ հունիսի 15.
  32. «Sundance: The Orchard Picks Up Joe Swanberg's 'Digging for Fire'». 2015 թ․ հունվարի 6.
  33. «Pharrell, Seth Rogen, Anna Kendrick Coming to SNL – Time». Time.
  34. «RIAA - Gold & Platinum Searchable Database - May 21, 2015». www.riaa.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.
  35. «ARIA Charts - Accreditations - 2013 Singles». Australian Recording Industry Association. 2013 թ․ դեկտեմբերի 31.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Քենդրիկ» հոդվածին։